ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուհանին պահանջել է, որ Աֆրինը հանձնվի Սիրիայի կառավարական ուժերին
10:15 06.04.2018

Ռուհանին պահանջել է, որ Աֆրինը հանձնվի Սիրիայի կառավարական ուժերին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին պահանջել է, որ Թուրքիան Աֆրինի շրջանը հանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Նման պնդում է առաջ քաշել Իրանի պետական հեռուստաընկերությունը, փոխանցում է  GazetaDuvar-ը, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը։

Իրանական հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ Ռոուհանին նման հայտարարություն է արել ապրիլի 4-ին Անկարայում կայացած Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան գագաթաժողովի ժամանակ։

«Աֆրինում զարգացումները արդյունավետ կլինեն միայն, եթե չխախտվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Աֆրինը պետք է անցնի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ»,- ասել է Իրանի նախագահը:

Լուսանկարը՝ Pragativadi.com-ի

10:15 06.04.2018

Ամենաշատ ընթերցվածները