ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչքան գումար է Քադաֆին նվիրաբերել Սարկոզիի նախընտրական քարոզարշավին
16:15 06.04.2018

Ինչքան գումար է Քադաֆին նվիրաբերել Սարկոզիի նախընտրական քարոզարշավին

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի թարգմանիչ Միֆթահ Միսուրին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Քադաֆիի կողմից Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին:

Միսուրիի խոսքով Սարկոզին հանդիպումներից մեկի ժամանակ հայտնել է Քադաֆիին նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ Քադաֆին խոստացել է «ամեն կերպ աջակցել նրան»:

Քադաֆիի նախկին թարգմանիչը պատմել է, որ կողմերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ նրանք կազմել են հատուկ փաստաթուղթ, որում տեղ էր գտել Քադաֆիից 50 մլն եվրոյի չափով աջակցություն ստանալու խնդրանքը Սարկոզիի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու նպատակով: Միսուրիի հաղորդմամբ Քադաֆին կարգադրել է իջեցնել այդ գումարը մինչև 20 մլն եվրո:

«Քադաֆին անձամբ է ինձ ասել այդ մասին: Մի անգամ նա ինձ ասաց.«Ես նվիրաբերել եմ 20 մլն եվրո»,- պատմել է նախկին թարգմանիչը:

Մարտի 20-ին Սարկոզիին ձերբակալել էին Լիբիայից անօրինական ֆինանսավորման մասին գործի շրջանակում: 

Դատական լսումները նվիրված են եղել Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հարցին:

Նախկին նախագահն առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: Գործը բացվել է դեռ 2013 թվականի ապրիլին:

Լուսանկարը՝ News.Sky.com-ի

16:15 06.04.2018

Ամենաշատ ընթերցվածները