ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է սպորտի միջազգային օրվա առթիվ
18:55 06.04.2018

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է սպորտի միջազգային օրվա առթիվ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով սպորտի միջազգային օրվա կապակցությամբ, որը փոխանցում է Tert.am-ը:

«Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին:

Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին:

Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը:

2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը, ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի միջազգային օր, մեկ անգամ ևս ընդգծեց սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման և խաղաղության գրավականի:

Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին»,- Հրաչյա Ռոստոմյանի ուղերձն է փոխանցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

18:55 06.04.2018

Ամենաշատ ընթերցվածները