ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը
16:15 07.04.2018

Երևանում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը

Ապրիլի 22-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացվի Armenian Blockchain Forum-ը, որի շրջանակներում խոշոր ներդրումային ֆոնդերի և IT ընկերությունների ղեկավարները կկիսվեն իրենց փորձով։

Հայաստան հրավիրված միջազգային զեկուցողները կպատմեն բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների շուկայի զարգացման հեռանկարների իրենց կանխատեսումների, սեփական ծրագրերի, ինչպես նաև տվյալ ոլորտում ներդրումների ներգրավման և շահույթ ստանալու հնարավորությունների մասին: Ընդհանուր առմամբ սպասվում է 30-ից ավելի զեկուցող 20 երկրներից, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ, որը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Եթե դուք սկսում եք սեփական պրոյեկտ և ներգրավում եք ներդրումներ ICO միջոցով, դուք կարող եք մասնակցել ստարտափերի համար կազմակերպվող RoadShow-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի քան 30 ներդրումային հիմնադրամ Ասիայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, ոորոնց ընդհանուր կապիտալը գերազանցում է 10 մլրդ դոլարը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը:

Ֆորումի networking միջավայրում հնարավորություն կլինի շփվելու զեկուցող առաջատար մասնագետների և ներդրողների հետ՝ ստանալով հարցերի պատասխանները։

Միջոցառման և տոմսերի ձեռքբերման մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հիմնադրամի կայքից:

16:15 07.04.2018