ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ով է Եվրոպայի ամենահարուստ մարդը
14:35 07.04.2018

Ով է Եվրոպայի ամենահարուստ մարդը

Ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերությունների խմբի նախագահ Առնո Բեռնարը դարձել է Եվրոպայի ամենահարուտ մարդը: Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ ֆրանսիացու կարողությունը գնահատվում է 70.7 մլրդ դոլար:

Ամենահարուստ եվրոպացիների վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականում հայտնվել վերջինիս թույլ է տվել Christian Dior SE ընկերության գնանշումների աճը: Այսպիսով, գործարարն առաջ է անցել Inditex ընկերությունների խմբի (ներառում է Zara և Massimo Dutti ապրանքանիշերը) հիմնադիր, իսպանացի Ամասիո Օրտեգայից, որի կարողությունը կազմում է 70.2 մլրդ դոլար: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում LVMH-ի ղեկավարը հայտնվել է 4-րդ հորիզոնականում: Այս վարկանշային ցանկի առաջատարներն են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը:

Mir24.tv-

14:35 07.04.2018

Ամենաշատ ընթերցվածները