ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մոսկվան դարձել է Եվրոպայի «ամենախցանված» քաղաքը
18:35 07.04.2018

Մոսկվան դարձել է Եվրոպայի «ամենախցանված» քաղաքը

Մոսկվան դարձել է Եվրոպայի «ամենախցանված» քաղաքը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ այդ մասին են վկայում GoCompare վերլուծական ծառայության տվյալները, փոխանցում է Tert.am-ը։

Նշվում է, որ Մոսկվայում վարորդները տարեկան միջինը մոտ 91 ժամ են անցկացնում խցանումների մեջ։ Այս ցուցանիշով ՌԴ մայրաքաղաքն առաջ է անցել Լոնդոնից ու Փարիզից, որտեղ խցանումները վարորդներից խլում են տարեկան համապատասխանաբար 73 և 65 ժամ։

Ամենածանրաբեռնված ճանապարհներով քաղաքների ցանկում հայտնվել է ևս 4 ռուսական քաղաք՝ Կրասնոդարը, Սանկտ Պետերբուրգը, Սոչին և Նիժնի Նովգորոդը, որոնք զբաղեցրել են 5-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ տեղերը համապատասխանաբար։

Ցանկում են հայտնվել նաև Ստամբուլը՝ 4-րդ տեղ, Ցյուրիխը՝ 6-րդ տեղ, Մյունխենը՝ 9-րդ տեղ։

Իր հետազոտության մեջ GoCompare-ն օգտագործել է INRIX ընկերության խցանումների մասին վարկանիշի ու ԱՄՆ տրանսպորտի նախարարության տվյալները։

Լուսանկարը՝ Gazeta.ru-ի

18:35 07.04.2018

Ամենաշատ ընթերցվածները