ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թուրքիան ցանկանում է թուրքականացնել Եվրոպան». Հունաստանի ԱԳՆ
17:55 09.04.2018

«Թուրքիան ցանկանում է թուրքականացնել Եվրոպան». Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել, այս մասին գրում է gunes.com կայքը, փոխանցում է Tert.am-ը:

«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Դա անընդունելի է։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ խնդիրներ և հակասություններ ունի»,- ասել է հույն Նախարարը:

Նա նաև անդրադարձել է դեռևս թուրքական բանտում գտնվող երկու հույն զինվորներին:

«Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, որոնք թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ բան չէ»,- ասել է Կոցիասը:

Լրատվակայքը հիշեցրել է, որ օրեր առաջ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել թուրքական Էդիրնե քաղաքի բանտում գտնվող երկու հույն զինվորներին:

Ավելի վաղ Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին: Նա շեշտել էր, որ թուրքական կողմը միջադեպից մեկ ամիս անց էլ չի ձևակերպել զինվորների դեմ մեղադրական ակտը:

Լուսանկարը՝ Youtube-ից

17:55 09.04.2018

Ամենաշատ ընթերցվածները