ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ է մեկնարկում
19:55 09.04.2018

Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ է մեկնարկում

ՀՀ Բնապահպանության նախարարությունն առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ մոտ 80 հա վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաև ծառատնկման շաբաթօրյակների միջոցով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Մասնավորապես Նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես անհատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները՝ դիմելով ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությանը:

ՀՀ Բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքները:

19:55 09.04.2018