ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան Իրանի հետ սահմանին փախստականների ճամբար կկառուցի
20:15 09.04.2018

Թուրքիան Իրանի հետ սահմանին փախստականների ճամբար կկառուցի

Թուրքիան Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում, փախստականների ճամբար կկառուցի, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է gazeteduvar.com.tr կայքը, որին վկայակոչում է Tert.am-ը:

Վարչապետի խոսքով ճամբարը կկառուցվի շուրջ 146,000 փախստականի համար, որոնցից 50,000-ն աֆղանստանցի են, նրանց հիմնական զանգվածն Իրանի տարածքով պարբերաբար փորձում է անցնել Թուրքիա կամ Եվրոպա:

«Ահաբեկչության հետ հնարավոր կապեր ունեցողներին մենք հետ ենք ուղարկում: Մնացողների համար նրանց հետագա կյանքը քիչ թե շատ կարգավորող ծրագիր ենք ուզում իրականացնել, Իգդիրում ճամբար կկառուցենք, աշխատանքներն արդեն սկսել ենք, այստեղ դրա կարիքը կա»,- ասել է Յըդլըրըմը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան բետոնե պատ է կառուցելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, սակայն տեղեկությունները պաշտոնական մակարդակով որևէ կերպ չհաստատվեցին:

Լուսանկարը՝ Haber.sol.org.tr-ի

20:15 09.04.2018