ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ապրիլի 9-ին Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
12:35 10.04.2018

Ապրիլի 9-ին Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

12:35 10.04.2018