ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանում «լռության օր» է
16:55 10.04.2018

Ադրբեջանում «լռության օր» է

Ադրբեջանում ապրիլի 10-ին «լռության օր» է. վաղը երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դադարեցված է համարվում, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

Հայտնի է, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել էր քվեարկությունից 23 օր առաջ՝ մարտի 19-ին:

Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Քվեարկությունը կընթանա երկրի 125 ընտրատարածքներում բացված 5 426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասերում:

Ընտրությունների ընթացքին հետևելու է 871 միջազգային և 57 373 տեղացի դիտորդ:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները բոյկոտած ընդդիմությունը մտադիր է ապրիլի 14-ին հանրահավաք անցկացնել Բաքվում: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

Լուսանկարը՝ NHC.co-ի

16:55 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները