ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փոփոխություններ բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում
11:35 11.04.2018

Փոփոխություններ բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացվել է գործադիրի հաստատմանը, առաջարկվում է փոփոխություններ կատարել բուհերի ընդունելության քննության և մրցույթի անցկացման կարգում: Նախատեսվող փոփոխությունները երեք ուղղությամբ են: Մեծ է հավանականությունը, որ նախագիծը կհաստատվի և որոշումը մասամբ կսկսի գործել արդեն այս տարվանից:

«Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին: Եթե ինչ-որ խնդիրներ, առարկություններ եղել են, դրանք քննարկվել են, եթե փոփոխությունների կարիք է եղել, փոխվել է, հիմա ուղարկվել է Կառավարություն՝ հաստատման»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը՝ փոփոխությունների նախագիծը չընդունվելն այդպիսով քիչ հավանական համարելով:  

Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Aparaj.am-ի

11:35 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները