ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն
12:35 11.04.2018

Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, Երևանում կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները:

Արտաքին ձևավորման վարչությանն ու «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար:

Լուսանկարը՝ Yerevan.am-ի

12:35 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները