ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ֆուտբոլիստների վարձակալության համակարգը
11:55 11.04.2018

ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ֆուտբոլիստների վարձակալության համակարգը

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն 2018-ի հոկտեմբերին կքննարկի ֆուտբոլիստների վարձակալության համակարգում նախատեսվող հնարավոր փոփոխությունները:

Ֆուտբոլիստների վարձակալության գաղափարը ենթադրում էր, որ դա թույլ կտա երիտասարդ ֆուտբոլիստներին զարգանալ ավելի ցածր մակարդակի ակումբներում, սակայն այժմ թիմերն օգտագործում են համակարգն իրենց շահերից ելնելով: Նրանք հաճախ պատանի ֆուտբոլիստների են ձեռք բերում, հետո նրանց վարձակալության են տալիս, իսկ հետո վերավաճառում են՝ նույնիսկ շանս չտալով խաղալ առաջին թիմում: ՖԻՖԱ-ն դիտարկում է վարձակալությունն ընդհանրապես չեղարկելու տարբերակը, գրում է Eurosport-ը France Football-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

2017/18 խաղաշրջանում «Յուվենտուս»-ը 41 ֆուտբոլիստ է վարձակալությամբ հանձնել, «Ուդինեզե»-ն՝ 27, «Չելսի»-ն՝ 22, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն՝ 18:

11:55 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները