ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիան հրթիռակոծելու Թրամփի սպառնալիքին
19:15 11.04.2018

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիան հրթիռակոծելու Թրամփի սպառնալիքին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առաջիկայում Սիրիային հրթիռային հարված հասցնելու հայտարարությանը:

«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք գալու են: Դրանք լավ են, նոր և «խելացի»»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Զախարովան հայտարարել է, որ «խելացի» հրթիռները, որոնց մասին խոսում է Թրամփը, պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե մի քանի տարի շարունակ սեփական տարածքում միջազգային ահաբեկչության դեմ պայքարող օրինական կառավարության ուղղությամբ:

«Ի դեպ, ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը զգուշացրե՞լ են, որ այդ «խելացի» հրթիռները կոչնչացնեն քիմիական զենքի կիրառման (ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմզենքով կատարված հարձակման- խմբ.) վերաբերյալ բոլոր ապացույցները»,- ասել է Զախարովան:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Ըստ իրավապաշտպանների՝ ապրիլի 7-ին սիրիական ուղղաթիռները զարինով և քլորով ռումբեր են նետել քաղաքի վրա, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

Լուսանկարը՝ Ru-an.info-ի

19:15 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները