ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով Ալիևն ստացել է ձայների 86.09 տոկոսը
12:35 12.04.2018

Ադրբեջանի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով Ալիևն ստացել է ձայների 86.09 տոկոսը

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է ապրիլի 11-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովին, քվեաթերթիկների՝ շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը, փոխանցում է Tert.am-ը:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու: Ընտրություններում մասնակցության հայտը ԿԸՀ-ի տվյալներով կազմել է 74.51 տոկոս:

Ադրբեջանի Սահմանադրությունում ավելի վաղ սահմանված փոփոխությունների համաձայն՝ վերացվել է նախագահական ժամկետների սահմանափակումը և մեկ ժամկետի տևողությունը հասցվել է 7 տարվա, այդ իսկ պատճառով հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025 թվականին:

Լուսանկարը՝ 660TheAnswer.com-ի

12:35 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները