ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դեղին ծովում երկու նավ է բախվել
14:35 12.04.2018

Դեղին ծովում երկու նավ է բախվել

Դեղին ծովում Տանզանիայի և Հարավային Կորեայի դրոշներով երկու նավ է բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 3-ն անհետ կորել է, հայտնում է tass.ru-ն Հարավային Կորեայի առափնյա անվտանգության ծառայությանը հղումով, փոխանցում է Tert.am-ը:

Ծառայության տվյալներով բախումը տեղի է ունեցել լույս ապրիլի 12-ին՝ Մեմուլդո կղզու հյուսիս-արևմտյան ափից 10 կմ հեռավորության վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է 17 մոտորանավակ: 

Բացի այդ, ծովային ոստիկանությունն ազդակներ է ուղարկել բախման վայրին մոտ գտնվող նավերին՝ խնդրելով օգնել փրկարարներին:

Լուսանկարը՝ Vice.com-ի
14:35 12.04.2018