ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել
16:15 12.04.2018

ՀՀ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել

2018 թվականի ապրիլի 14-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: 

Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչներ:

Ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում գործելու է շաբաթօրյակի շտաբ: Շաբաթօրյակի ընթացքում առաջացած խնդիրների դեպքում կարող եք զանգահարել (0285)-4-42-77 հեռախոսահամարով:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները