ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արամեն դարձավ բասկետբոլային հանդիպման լավագույն խաղացող
16:55 12.04.2018

Արամեն դարձավ բասկետբոլային հանդիպման լավագույն խաղացող

Երգիչ Արամեն բարձր տրամադրություն ուներ «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոյի ընթացքում: Երեկ՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայացած միջոցառումը բաղկացած էր 3 մասից: Առաջինում միմյանց դեմ մրցում էին «Հայտնիների» ու «Անհայտների» թիմերը: Արամեն Մկրտիչ Արզումանյանի, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ճանաչված այլ անձանց հետ ընդգրկված էր «Հայտնիների» կազմում: Նրա թիմը հաղթեց պատանի հայ բասկետբոլիսներից կազմված «Անհայտներին» (46:40): «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ այնքան էլ հեշտ չէր խաղալ:

«Զբաղվել եմ պատանեկան տարիներին՝ շատ վաղուց, բայց հիմա մի քիչ ծանրացել եմ: Սպորտով զբաղվում եմ, մարզվում եմ, բայց սա ուրիշ է, սա ուրիշ էներգիա է պահանջում, և երբ այսքան մարդ էլ հետևում է, մի փոքր խառնվում ես իրար, այն գնդակները, որոնք մարզումների ժամանակ վստահ նետում էիր, այստեղ այնքան էլ չեն ստացվում»,- ասել է նա:

Ծանրաբեռնվածության պատճառով Արամեն ընդամենը 2 մարզման էր հասցրել մասնակցել, սակայն կարողացավ իրեն բավական լավ դրսևորել: Վաստակեց 17 միավոր ու ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ: Ընդգծում է, որ միջոցառումը շատ կարևոր է, և ուրախ է, որ կարողացել է իր մասնակցությունն ունենալ:

«Ես կողմնակից եմ առողջ ապրելակերպի հետ կապված ցանկացած նախաձեռնության: Ցավոք սրտի, ոչ բոլորին եմ կարողանում մասնակցել, բայց այս անգամ ստացվեց»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի

 

16:55 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները