ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Ջիհադականները համալրում են Ադրբեջանի բանակի շարքերը». Լևոն Մնացականյան
17:15 12.04.2018

«Ջիհադականները համալրում են Ադրբեջանի բանակի շարքերը». Լևոն Մնացականյան

Առաջին անգամ Արցախի ղեկավարները հավաքվել են այստեղ՝ Դադիվանքում, Քրիստոսի Հարությունը նշելու: Այս մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ինչը նշված է La Stampa պարբերականի՝ Արցախի մասին ռեպորտաժում, որի թարգմանությունը ներկայացրել է Artsakhpress-ը:

«Մենք կապեր ունենք Ադրբեջանի կրոնական առաջնորդի հետ, ութ-ինը տարի առաջ հանդիպել ենք։ Մենք պատրաստ ենք սատարել խաղաղությանն ու բանակցություններին։ Սակայն անկախության հարցում զիջումներ չեն կարող լինել»,- ասել է նա, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը։

Կյանքի առաջին տարիներից սկսած՝ արցախցի երեխաները ուզում են զինվոր ու ոստիկան դառնալ ու կռվել իրենց երկրի համար։

«Սիրիայից վերադարձել են բազում ջիհադականներ, որոնք համալրում են ադրբեջանական բանակի շարքերը։ Նորություն չէ, որ նրանք որպես ադրբեջանցի զինվոր են քողարկվում»,- ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Վանքի մոտ մի հարյուր մարդ է հավաքվել։ Նրանք իրենց հետ տոնական ուտեստներ են բերել։ Այստեղ նաև վրան է խփել նախագահ Բակո Սահակյանը։ Նա հրավիրում է իտալացիներին՝ գառան խորոված համտեսելու։

«Ադրբեջանի իշխանություններն ուզում են ներկայացնել հակամարտությունը որպես զուտ կրոնական։ Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից, քան այդ պնդումը։ Մենք կռվում ենք ահաբեկիչների, այլ ոչ թե հավատացյալների դեմ։

Հիմա Իտալիան ԵԱՀԿ նախագահ է։ Առաջին հերթին Իտալիայի իշխանությունից ակնկալում ենք, որ նրանք կգան այստեղ։ Իսկ ոչ ոք այստեղ չի գալիս, թեև բանակցությունների նպատակը խնդրին առերես առնչվելն է»,- ասել է Արցախի Նախագահը։

Մենք տեղաշարժվում ենք սահմանի խրամատներով։ Մեզ ուղեկցում է կապիտան Գեղամը։ Նա անգլերեն է խոսում։ Նա Ադրիանո Չելենտանոյի մեծ երկրպագուն է։ Մենք հողե արահետով մոտենում ենք խրամատներին։ Եվ ահա այստեղից երևում է չեզոք գոտին։ Եվ այստեղ մեզ հետևում են ադրբեջանցի դիպուկահարները։

Կապիտան Արմենը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է։

«2016 թվականի ապրիլին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա, մենք նրանց չզիջեցինք։ Ես զինվորական եմ։ Չեմ վախենում մահից»,- հպարտորեն արտաբերեց նա ու շոշափում է ծառայողական զենքը։

«Մենք ուզում ենք` ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի։ Իսկ մինչեւ խաղաղություն չկա, մենք պետք է այստեղ լինենք»,- հավելեց նա։

Օրաթերթը նշում է, որ եվրոպացի լրագրողներից իտալացիներն Արցախի ամենահաճախակի հյուրերից են։

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

17:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները