ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել
17:35 12.04.2018

Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել

System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Kavat անվանումով սուրճի հայկական բրենդ է ստեղծել: Այս մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Հաղորդվում է, որ նկարահանումներն իրականացվել են Թանկյանի տանը՝ Մալիբուի լեռներում 2017-ին:

Երաժիշտը ֆիլմի երկրորդ մասում պատմում է, որ սուրճ շատ է սիրում։ Նա հավելում է, որ սուրճը տարիներ շարունակ միահյուսված է եղել ստեղծագործելու հետ:

«Հենց այդ ըմպելիքի հանդեպ սերն է դրդել սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել, մասնավորապես ներկայացնել հայկական սուրճն ամբողջ աշխարհին»,- ասել է նա:

«Սիրում եմ աշխատելիս սուրճ խմել»,- նշել է Թանկյանը, ով ֆիլմում ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:

2017-ի ավարտին Թանկյանը ռուսական «Էքսպերտ» պարբերականին պատմել էր, որ ուզում է սուրճի հայկական բրեդ ստեղծել:

Լուսանկարը՝ VivaroNews.am-ի
17:35 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները