ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Փայլանի դեմ քրեական հետապնդման պահանջ է ներկայացվել
19:15 12.04.2018

Փայլանի դեմ քրեական հետապնդման պահանջ է ներկայացվել

Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Կարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կարո Փայլանից բացի, պահանջագրում ներառված են պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլուի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբել Յիղիթալփի, Նադիր Յըլդըրըմի, Դիլեք Օջալանի, Միզգին Ըրգաթի անունները: Նրանք մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության համակարգը հրապարակայնորեն ծաղրելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «քաղաքական կուսակցությունների կանոններին հակառակ գործելու», «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ:

Կարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և Կառավարությունը» ու «վիրավորել Հանրապետության նախագահին»:

Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի Արդարադատության նախարարությանը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

Լուսանկարը՝ HorizonWeekly.com-ի 
19:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները