ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ապրիլին շուրջ 600 ազատամարտիկ կստանա ավանդի դիմաց փոխհատուցում
20:15 12.04.2018

Ապրիլին շուրջ 600 ազատամարտիկ կստանա ավանդի դիմաց փոխհատուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ Կառավարության 12.04.2018թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն՝ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր մինչ օրս հաշվառվել են ավանդի փոխհատուցում ստանալու նպատակով, կընդգրկվեն ապրիլ ամսվա վճարման ցուցակներում:

Այս մասին հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխանցում է Tert.am-ը։

Արդյունքում շուրջ 600 ազատամարտիկ ապրիլ ամսին կստանա ավանդի դիմաց փոխհատուցում:

Լրատվակայքը հիշեցնում է՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով,
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
 
Լուսանկարը՝ SputnikArmenia.com-ի
20:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները