ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա
11:55 13.04.2018

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ Ա. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

11:55 13.04.2018