ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արսենալ»-ն անցավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ
12:35 13.04.2018

«Արսենալ»-ն անցավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ

Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն 2:2 հաշվով է անցկացրել անգլիական «Արսենալ»-ի հետ պատասխան հանդիպումը, որը կայացավ Մոսկվայի «ՎԵԲ-Արենա» խաղադաշտում ապրիլի 12-ին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում, և փաստացի լքեց մրցաշարը:

«ԲԿՄԱ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆեդոր Չալովը (39-րդ րոպե), Կիրիլ Նաբաբկինը (50-րդ րոպե), իսկ «Արսենալ»-ի կազմում՝ Դեննի Ուելբեքը (75-րդ րոպե) և Աարոն Ռեմզին (90-րդ րոպե): 37-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ալան Ձագոեվը վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը, ում փոխարեն խաղի մեջ մտավ հարձակվող Վիտինյոն: 

Խաղը առաջին ձեռքից դիտում էր 29,284 հանդիսական, ինչը նոր ռեկորդ է մարզադաշտ այցելությունների վիճակագրության մեջ:

Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղն անցել էր Լոնդոնում, որն ավարտվեց «զինագործների» 4:1 հաշվով հաղթանակով: Ընդհանուր առմամբ գրանցված գոլերի հաշվով «Արսենալ»-ն անցավ Լիգայի հաջորդ փուլ:

Հաջորդ փուլում «Արսենալ»-ի մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքում, որը կկայանա այսօր՝ ապրիլի 13-ին, շվեյցարական Նյոնում:

Լուսանկարը՝ Reuters-ի

12:35 13.04.2018