ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ
14:35 13.04.2018

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ

Ութ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները, այդ թվում՝ «Հմեյմիմ»-ը։ Այս մասին Twitter-ի միջոցով տեղեկացրել է Mil Radar մոնիթորինգյան ռեսուրսը, որը հետևում է ամերիկյան ռազմական ավիացիայի ակտիվությանը, փոխանցում է Tert.am-ի:

Ըստ աղբյուրի՝ Միջերկրական ծովի արևելյան հատված ուղղված բոլոր թռիչքներն իրականացվել են Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Սիգանելլո ավիաբազայի տարածքից: Յոթ թռիչքի դեպքում օգտագործվել է P-8A Poseidon տեսակի պարեկային հականավային ինքնաթիռ:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 24 թռչող սարք հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ:

Լրատվակայքը հիշեցնում է, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին՝ գրելով.«Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են»:

Հաջորդ օրը Թրամփը բացատրել է իր թվիթերյան գրառումը՝ նշելով, որ «Դա կարող է տեղի ունենալ շատ շուտով և ոչ այնքան շուտ»:

Լուսանկարը՝ YemenPress.am-ի

14:35 13.04.2018

Ամենաշատ ընթերցվածները