ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Արմեն Սարգսյանը չինական ընկերությանը հորդորել է ՀՀ-ում զբաղվել գյուղմթերքների վերամշակմամբ
15:15 13.04.2018

Արմեն Սարգսյանը չինական ընկերությանը հորդորել է ՀՀ-ում զբաղվել գյուղմթերքների վերամշակմամբ

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից՝ այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, և ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Լուսանկարը՝ President.am-ի
15:15 13.04.2018

Ամենաշատ ընթերցվածները