ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Դատարանը վճռել է արգելափակել Ռուսաստանում Telegram մեսենջերը
16:55 13.04.2018

Դատարանը վճռել է արգելափակել Ռուսաստանում Telegram մեսենջերը

РИА Новости-ի հաղորդմամբ Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը վճռել է անհապաղ արգելափակել Telegram մեսենջերի գործունեությունը Ռուսաստանում:

Այսպես՝ դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին: Խնդիրն այն է, որ Telegram-ը հրաժարվել է ծածկագրման բանալիները փոխանցել հատուկ ծառայություններին, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նշվում է, որ դատական նիստը շատ արագ է ավարտվել: Ապացույցերի ներկայացման համար մոտ կես ժամ է պահանջվել, որից հետո դատավորները գնացել են խորհրդակցության սենյակ:

Այդ ընթացքում «Ռոսկոմնադզորի» և ԱԴԲ ներկայացուցիչները հայտնել են՝ քանի որ Telegram-ը հրաժարվել է ծածկագրման բանալիները փոխանցել հատուկ ծառայություններին, այն սպառնում է պետության և հասարակության շահերին և կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից:

Դատավճիռ կայացնելու համար ընդամենը կես ժամ է պահանջվել:

Telegram-ի իրավաբանները նիստին ներկա չէին՝ հայտնելով, որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է նրանց «իրենց ներկայությամբ օրինականացնել բացահայտ զավեշտը»:

Լուսանկարը՝ Kanobu.ru-ի

16:55 13.04.2018