ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ-ում հանգստի հանդեպ աճել է 200%-ով
17:55 13.04.2018

Ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ-ում հանգստի հանդեպ աճել է 200%-ով

Ռուսաստանցիները գնալով ավելի հաճախ են սկսել նախապատվություն տալ Հայաստանում, այլ ոչ թե եվրոպական երկրներում հանգստին: ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիան վերլուծել է Yandex-ի տվյալները 2018-ի մարտին ռուսաստանցի օգտատերերի զբոսաշրջության տարբեր ուղղությունների վերաբերյալ որոնողական հարցումների քանակի դինամիկան:

Ըստ եզրակացության՝ ՌԴ զբոսաշրջիկների շրջանում նվազել է եվրոյի և Շենգենի գոտում հանգստի հանդեպ հետաքրքրությունը, գրել է 66.ru-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Փոխարենը ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է 209,5%: Աճի դինամիկա ունեն նաև հետևյալ ուղղությունները՝ Թուրքիա (+50,7%), Եգիպտոս (+71,4%), ՌԴ (+95%), Վրաստան (+78%), Ճապոնիա (+117,4%), Բալի (+271,1%), Բելառուս (59%):

Տուրերի հարցումների տարեկան կտրվածքով ավելի քան 15%-ի նվազում է գրացվել հետևյալ ուղղութուններով՝ Հունաստան (-16,7%), Կիպրոս (-17,9%), Իսպանիա (-15,8%), Բուլղարիա (-23,7%), Չերնոգորիա (-15,5%), Աբխազիա (-16,6%) և Կամբոջա (-23,2%):

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում է:

17:55 13.04.2018