ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մոսկվան ապացույցներ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել». Լավրով
20:15 13.04.2018

«Մոսկվան ապացույցներ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել». Լավրով

Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին վկայակոչում է Tert.am-ը:

Նախարարի խոսքով դրան ներգրավված են «մի երկրի հատուկ ծառայություններ, որն այժմ ձգտում է լինել ռուսաֆոբ արշավի առաջին շարքերում»:

Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելությունը:

«Այն պետք է ժամանի Դամասկոս. իմ կարծիքով վաղն առավոտյան: Եվ մենք հույս ունենք, որ առանց հապաղելու այն կմեկնի Դումա, որտեղ տարածքն ուսումնասիրած մասնագետները չեն հաստատել քիմիական զենքի, քլորի կամ որևէ այլ նյութի կիրառումը»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակում է իրականացրել Դամասկոսի մոտակայքում, որին զոհ է գնացել ավելի քան 40 մարդ։
 
Լուսանկարը՝ Rferl.org-ի
20:15 13.04.2018

Ամենաշատ ընթերցվածները