ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ը, ՄԲ-ն և Ֆրանսիան հրթիռակոծել են Սիրիայի տարածքը
14:15 14.04.2018

ԱՄՆ-ը, ՄԲ-ն և Ֆրանսիան հրթիռակոծել են Սիրիայի տարածքը

Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու նպատակով: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, որը փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ-ն հրավիրում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որպեսզի քննարկվեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները»,- ասված է ՌԴ Նախագահի մամլո ծառայության կողմից ապրիլի 14-ին տարածված հաղորդագրության մեջ:

Ապրիլի 13-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել համաժողովրդական ուղերձով, որում հայտարարել է Սիրիային հարվածներ հասցնելու որոշման մասին, ինչը հաստատել են նաև Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի իշխանությունները: ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 14-ին մոսկովյան ժամանակով 03:42-05:10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի ԶՈւ ինքնաթիռներն ու ռազմանավերը ՄԲ-ի և Ֆրանսիայի Ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր հրթիռներ: Հայտնի է, որ թևավոր հրթիռներից բացի արձակվել են նաև «օդ-ցամաք» կարգի հրթիռներ, որոնց զգալի մասը չեզոքացվել է սիրիական Հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թիրախին հասնելուց առաջ:

Լուսանկարը՝ Economics-Prorok.com-ի

14:15 14.04.2018