ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան «գոհ» է Արևմուտքի ավիահարվածներից Սիրիայում
14:35 14.04.2018

Թուրքիան «գոհ» է Արևմուտքի ավիահարվածներից Սիրիայում

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր գոհունակությունն է հայտնել Սիրիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ավիահարվածների վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք այս գործողությունը և դիտարկում այն որպես համաչափ պատասխան ապրիլի 7-ին Դումայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած քիմիական հարձակմանը: Մենք հավատում ենք՝ չափազանց կարևոր է, որ այսպիսի հանցագործություններն անպատիժ չմնան, ինչը կկանխարգելի դրանց կրկնությունը»,- գրված է հաղորդագրության մեջ, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներ են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ենթադրյալ քիմիական գրոհի մասին, մեղադրել էր ՌԴ-ին ու Իրանին Ասադին աջակցելու համար, ինչպես նաև խոստացել էր 48 ժամվա ընթացքում հայտարարել ԱՄՆ պատասխան միջոցների մասին:

Լուսանկարը՝ BusinessHT.com.tr-ի

14:35 14.04.2018

Ամենաշատ ընթերցվածները