ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիներին, սա այդ քայլերից մեկն է». Պարույր Հայրիկյան
11:55 16.04.2018

«Հայաստանը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիներին, սա այդ քայլերից մեկն է». Պարույր Հայրիկյան

«Անկախ նրանից, թե այս փուլում ինչ-որ բան կփոխվի, սա մեծ ստրատեգիական քայլի մի բաղկացուցիչ մասն եմ համարում, ոչ միայն իմ տեսանկյունով, այլ նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատկերացումներով, այն է՝ Հայաստանը պետք է պատկանի Հայաստանի քաղաքացիներին և այս միջոցառումը ես համարում եմ այդ ճանապարհի քայլերից մեկը»:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով միացել է Երևանի Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքներին.

«Այդ քայլը կարող է լինել մեծ և հաջողակ, կարող է լինել փոքր, կարող է լինել նույնիսկ հետընթաց քայլ, բայց շատ կարևոր է, որ ստրատեգիական նպատակը հստակ է: Ես այդ տեսանկյունից եմ նայում»,- հավելել է Հայրիկյանը, ով անձամբ գտնվում է հրապարակում և հետևում հանրահավաքի ընթացքին:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի 
11:55 16.04.2018

Ամենաշատ ընթերցվածները