ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր մինչև 18:00
12:15 16.04.2018

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր մինչև 18:00

ՀՀԿ կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր՝ ապրիլի 16-ին՝ մինչև 18:00-ն: Կուսակցությունն այդքան ժամանակ ունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հատուկ նիստ չի լինելու: Կուսակցությունը վարչապետին կարող է առաջադրել գրավոր կերպով:

ՀԺ-ի լրագրողի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու հատուկ նիստը, որտեղ ընտրելու են վարչապետին, Արսեն Բաբայանը պատասխանել է, որ այս պահին տեղեկություն չունի:

12:15 16.04.2018