ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ
11:55 17.04.2018

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ

Վաղ առավոտից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացնում են այցեր ՀՀ Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնել են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։

Այս պահի դրությամբ այցերն իրականացվել են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի, Արաբկիրի, Շենգավիթի, Մաշտոցի, Էրեբունու բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների երաշխավորման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին։

Ապրիլի 17-ի առավոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ, հայտնել են ոստիկանությունից։ Ըստ նույն աղբյուրի՝ բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ:

11:55 17.04.2018