ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայտարարում եմ «թավշյա» հեղափոխության մեկնարկը». Փաշինյան
14:55 17.04.2018

«Հայտարարում եմ «թավշյա» հեղափոխության մեկնարկը». Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հանրահավաքը: Այն բազմամարդ է:

Հարթակում «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Նա հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է:

«Ես հայտարարում եմ Հայաստանում ոչ բռնի, «թավշյա» հեղափոխության մեկնարկը»,- ասել է Փաշինյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

12:35 Այժմ ցուցարարները երթով շարժվում են՝ կառավարական որևէ շենք շրջափակելու: Նրանք ուղղություն վերցրեցին դեպի Սայաթ-Նովա փողոց:

12:25 Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շրջափակելու են կառավարական շենքերը:

«Մեր պայքարը պետք է լինի «բաց ձեռքերի» պայքար, բայց մենք պետք է կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին: Կապ չունի նրանք ինչ կանեն Սերժ Սարգսյանի հետ այն շենքում (ԱԺ շենք-խմբ.) կատարվողն այլևս ազդեցություն չպետք է ունենա ՀՀ-ի քաղաքական կյանքի վրա»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սարգսյանը չպետք է կարողանա կառավարել:

14:55 17.04.2018

Ամենաշատ ընթերցվածները