ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կանանց շախմատի ԵԱ-ում Էլինա Դանիելյանը կես միավորով զիջում է միակ առաջատարին
13:55 17.04.2018

Կանանց շախմատի ԵԱ-ում Էլինա Դանիելյանը կես միավորով զիջում է միակ առաջատարին

Սլովակիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցում է 144 շախմատիստուհի 30 երկրից։

11 տուրից 7-ն արդեն կայացել է։ Հայաստանի ներկայացուցիչներից լավ արդյունք ունի Էլինա Դանիելյանը, որը 5․5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացոցիչ Վալենտինա Գունինան է՝ 6 միավորով, հայտնել է Chess.am-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

ՀՀ մյուս մասնակիցներից Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում գրանցել են 4-ական, Մարիա Գևորգյանը՝ 3․5, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր։

Ապրիլի 17-ին Եվրոպայի կանանց առաջնությունում տեղի է ունենալու 8-րդ տուրը։

Լուսանկարը՝ Chessdom-ի

13:55 17.04.2018

Ամենաշատ ընթերցվածները