ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» և «Մեղրի» մասնաճյուղերը
15:55 17.04.2018

Վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան» և «Մեղրի» մասնաճյուղերը

Ապրիլի 16-ին և 17-ին վերաբացվեցին Արդշինբանկի «Կապան», «Քաջարան»  և «Մեղրի» մասնաճյուղերը արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակներում: Վերաբացված մասնաճյուղերը հագեցած են տեխնիկական լայն հնարավորություններով, որոնք ավելի դյուրին են դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

«Կապան» մասնաճյուղը գտնվում է Կապան քաղաքում՝ Մ. Տեր-Ստեփանյան 3 հասցեում, «Քաջարան» մասնաճյուղը՝ Քաջարան քաղաքում՝ Լեռնագործների 4 հասցեում, իսկ «Մեղրի» մասնաճյուղը` Մեղրի քաղաքում` Գործարանային 1 հասցեում: Մասնաճյուղերն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ Արցախում:

15:55 17.04.2018