ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գործարկվել է ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքը
12:55 18.04.2018

Գործարկվել է ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքը

Գործարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը www.primeminister.am հասցեով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այն բաղկացած է «Վարչապետ», «Աշխատակազմ», «Փաստաթղթեր», «Լրատվություն», «Կառավարություն» և «Հայաստան» բաժիններից և երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նրա օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

12:55 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները