ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
11:35 18.04.2018

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:35 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները