ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՔԿ-ն հերքում է Դանիել Իոաննիսյանի տարածած լուրը սադրիչներին ազատ արձակելու մասին
17:55 18.04.2018

ՔԿ-ն հերքում է Դանիել Իոաննիսյանի տարածած լուրը սադրիչներին ազատ արձակելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի որևէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։ Քրեական գործով քննություն է տարվում նրանց ինքնությունը պարզելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Կատարվող քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են, ովքեր հարցաքննվել են և ազատ արձակվել։ Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։ Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ, թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։

Կասկածյալներին, տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ։

Կոչ ենք անում զերծ մնալ ակնհայտ սադրիչ և հեռահար նպատակներ հետապնդող ապատեղեկություններ տարածելուց»,- ասված է Տռուզյանի տարածած հաղորդագրության մեջ:

17:55 18.04.2018