ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկնարկել է «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը
18:35 18.04.2018

Մեկնարկել է «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Շիրակ» - «Գանձասար-Կապան» պատասխան հանդիպումը մեկնարկել է: Հանդիպումն ընթանում է Երևանի «Նաիրի» մարզադաշտում: Այս մասին տեղեկանում ենք կապանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հանդիպումը սկսվել է ապրիլի 18-ին ժամը 16:00-ին:

Արդեն իսկ առաջին խաղակեսի 18-րդ րոպեին կապանյան ակումբի ֆուտբոլիստ Լուբամբո Մուսոնդան առաջ է մղել իր թիմին:

Առաջին խաղը, հիշեցնենք, կայացել էր Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով:

Ֆուտբոլային հանդիպումն ուղիղ եթերով կարող եք դիտել ստորև.

18:35 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները