ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին
18:55 18.04.2018

Ալինա Կաբաևան օգնում է Արմեն Ջիգարխանյանին

ՌԴ հայտնի մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն, հասարակական և քաղաքական գործիչ Ալինա Կաբաևայի բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ու նրա թատրոնին, գրում է kp.ru-ն, փոխանցում է Tert.am-ը:

«Մենք ցանկանում ենք ոտքի հանել թատրոնը: Հիմա փորձում ենք ներդրողների ներգրավել: Օրինակ՝ Ալինա Կաբաևայի հիմնադրամն օգնում է Արմեն Բորիսովիչին, ինչի համար շնորհակալ ենք: Նրանք Ջիգարխանյանի հետ վաղուց են ընկերություն անում: Հիմնադրամը գումարներ է հատկացնում նոր բեմադրությունների համար»,- պատմել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Աղբյուրը հավելում է, որ հիմնադրամի մամուլի քարտուղարը հաստատել է Սողոմոնյանի խոսքերը:

«Ալինա Կաբաևայի հիմնադրամն իրոք օգնել է Ջիգարխանյանի թատրոնին բեմադրություններ կազմակերպելու հարցում:

Բայց մենք դա արել ենք ոչ նրա համար, որ այդ մասին գրվի: Մենք դա չենք հրապարակայնացնում»,-ասել է մամուլի խոսնակը:

Լրատվակայքը հիշեցնում է, որ իրենից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունից հետո 82-ամյա դերասանը հայտարարել էր, որ նախկին կինը խաբեությամբ վերցրել է իր ամբողջ գումարն ու 3 մոսկովյան բնակարանները:

Լուսանկարը՝ Postimees.ee-ի

18:55 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները