ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նշանակվել են ՀՀ փոխվարչապետները
19:35 18.04.2018

Նշանակվել են ՀՀ փոխվարչապետները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին, փոխանցում է Tert.am-ը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,- ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվարչապետ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Վաչե Վազգենի Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:

Փոխվարչապետ է նշանակվել նաև Արմեն Գևորգյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Անդրանիկի Գևորգյանին նշանակել փոխվարչապետ»,- ասված է համապատասխան հրամանագրում։

Լուսանկարը՝ Gov.am-ի

19:35 18.04.2018

Ամենաշատ ընթերցվածները