ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապան»-ը եզրափակչում է
20:15 18.04.2018

«Գանձասար-Կապան»-ը եզրափակչում է

Ապրիլի 18-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Շիրակ» - «Գանձասար-Կապան» պատասխան հանդիպումը:

Հանդիպումն ընթացավ Երևանի «Նաիրի» մարզադաշտում: Այս մասին տեղեկանում ենք կապանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Արդեն իսկ առաջին խաղակեսի 18-րդ րոպեին կապանյան ակումբի ֆուտբոլիստ Լուբամբո Մուսոնդան առաջ է մղեց իր թիմին:

Հանդիպման 0:1 հաշիվը պահպանվեց մինչև վերջ, ինչի շնորհիվ «Գանձասար-Կապան»-ն անցավ եզրափակիչ:

Առաջին խաղը, հիշեցնենք, կայացել էր Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով:

20:15 18.04.2018