ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
13:15 19.04.2018

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 
13:15 19.04.2018