ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը
11:35 19.04.2018

Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը

Իրանի խորհրդարանը ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ն ընդգծում է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում:

Լուսանկարը՝ PressTV.com-ի

11:35 19.04.2018