ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում անասնագոմի տանիք և մոտ 180 հակ անասնակեր է այրվել
11:55 19.04.2018

Կապանում անասնագոմի տանիք և մոտ 180 հակ անասնակեր է այրվել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 18-ին ժամը 15:35-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և մոտ 180 հակ անասնակեր:

Տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:55 19.04.2018