ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել
14:35 19.04.2018

ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել

Քաղաքացիների մեքենաները ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցով քննարկման ընթացակարգ է սկսվել, ինչի մասին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնին հղումով տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

14:35 19.04.2018