ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնում բողոքի շարժմանը
14:55 19.04.2018

Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնում բողոքի շարժմանը

Սերժ Թանկյանը հերթական գրառումն է կատարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայաստանում, ի վերջո, մի անհավանական բան է տեղի ունենում: Քաղաքացիական անհնազանդությունը թափ է հավաքում և վերածվում գործադուլների ու դասադուլների ընդդեմ անարդար և կոռումպացված քաղաքական վերնախավի: Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, քանզի ինչ էլ որ լինի՝ անտարբերությունը կոտրված է: Սերժ Սարգսյանը (նախկին նախագահը, նոր վարչապետը) ինքն է խոստովանել, որ, հնարավոր է, բնակչության 60%-ը չեն սիրում իրեն և համաձայն չեն իր հետ: Այդուհանդերձ նա համառորեն շարունակում է իշխանավարել: Սե՛րժ, ամենայն հարգանքով, դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք: Դու ավարտել ես ծառայել Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված առաջնորդ չես, քո գնալը կամ իշխանավարման շարունակումն անարդյունավետ է և վտանգավոր: Քանի դեռ գեր կինը երգում է, ուրեմն դեռ վերջը չէ: Այդ կինը Մայր Հայաստանն է, որը երգում է փողոց դուրս գալը:

Հետևեք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- գրել է Սերժ Թանկյանը և տեղադրել հանրահավաքի ուղիղ եթերի հղումը:

Օրաթերթը հավելում է, որ Սերժ Թանկյանի ֆեսբուքյան էջն ունի 1,9 միլիոն հավանում:

Լուսանկարը՝ Wikipedia.org-ի

14:55 19.04.2018

Ամենաշատ ընթերցվածները